Our Doctors
Ակնաբուժական ծառայություններ

Հարգելի բնակիչներ

ԿարդիոՄեդ ԸԲԿ-ն Ձեզ համար մատչելի է դարձրել տարաբնույթ արտահիվանդանոցային ակնաբուժական ծառայությունները։

Ակնաբուժական կաբինետի պատասխանատուներն են բժիշկ-ակնաբույժներ Ալինա Տերտերյանը և Աննա Սարդարյանցը։

Մեր ակնաբուժական կաբինետը հագեցած է մի շարք կարևոր ժամանակակից սարքերով, որոնք թույլ են տալիս ստուգել տեսողությունը և ընտրել համապատասխան ակնոց, զննել ակնահատակը, ինչպես նաև իրականացնել տարբեր ամբուլատոր միջամտություններ։

Ստորև ներկայացվում են ակնաբուժական կաբինետի կողմից առաջարկվող ծառայությունները։

Ցանկ
ակնաբուժական ծառայությունների և գների

Կոդ Ակնաբուժական ծառայություն Գին
O-01 Ակնաբույժի առաջնակի համալիր խորհրդատվություն (ներառյալ՝ տեսողության սրության որոշում, տոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, ակնահատակի դիտում) 6000
O-02 Ակնաբույժի առաջնակի համալիր խորհրդատվություն (ներառյալ՝ տեսողության սրության որոշում, տոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, ակնահատակի դիտում և ավտոռեֆրակտոմետրիա) 10000
O-03 Ակնաբույժի կրկնակի խորհրդատվություն 5000
O-04 Ռեֆրակցիայի որոշում (ավտոռեֆրակտոմետրիա) 4000
O-05 Տեսադաշտի համակարգչային ստուգում (պերիմետրիա) 10000
O-06 Ներակնային ճնշման որոշում (տոնոմետրիա) 2000
O-07 Կոպերի մերսում 2000
O-08 Ներարկում, 1 աչքը (1 սեանս)+ դեղորայք 2000
O-09 Օտար մարմնի հեռացում 3000
O-10 Աչքի հավելյալ ապարատի հիվանդությունների բուժում 5000
O-11 Կերատիտների, դիաբետիկ ռետինոպաթիաների, մակուլոպաթիաների բուժում 30000

Ակնաբուժական կաբինետի լուսանկարները


×