Օգոստոսի 23-ի կամ Պիոներական փ.-ով ՝ դեպի Հանրապետության պ.
Ավտոմեքենայով Օգոստոսի 23-ի փողոցով Սբ. Հովհաննես եկեղեցու կողմից դեպի Հանրապետության պ. երթևեկելիս, 10-20 մետր մինչև խաչմերուկ հասնելը, Կոտայք-ԹՎ գրասենյակի մոտից թեքվեք աջ և մտեք բակը։ Բարձրացեք 2-րդ հարկ։
Ավտոմեքենայով Պիոներական փողոցով Էլարի կողմից դեպի Հանրապետության պ. երթևեկելիս, խաչմերուկն ուղիղ անցեք և 10-20 մետր հետո Աբովյան-ԹՎ գրասենյակի մոտակայքից թեքվեք ձախ և մտեք բակը։
Մեքենայով՝ Հանրապետության պ.-ով դեպի Օրիգինիալ սուպերմարկետի խաչմերուկ
Ավտոմեքենայով, Երևանից գալուց Հանրապետության պ.-ով երթևեկելիս, Պիոներական/Օգոստոսի 23 խաչմերուկ հասնելիս («Օրիգինալ» սուպերմարկետի խաչմերուկ, «կինոյի խաչմերուկ», «շուկայի խաչմերուկ»), այդ խաչմերուկից թեքվեք ձախ, այնուհետև, 10-20 մետր հետո Կոտայք-ԹՎ գրասենյակի մոտակայքից դարձյալ թեքվեք ձախ և մտեք բակը։ Բարձրացեք 2-րդ հարկ։
Ավտոմեքենայով, 3/4-րդ միկրոներից Հանրապետության պ.-ով երթևեկելիս, Պիոներական/Օգոստոսի 23 խաչմերուկ հասնելիս («Օրիգինալ» սուպերմարկետի խաչմերուկ, «կինոյի խաչմերուկ», «շուկայի խաչմերուկ»), այդ խաչմերուկից թեքվեք աջ, այնուհետև, 10-20 մետր հետո Կոտայք-ԹՎ գրասենյակի մոտակայքից թեքվեք ձախ և մտեք բակը։ Բարձրացեք 2-րդ հարկ։
Քայլելով՝ Հանրապետության պ./Օգոստոսի 23-ի փ. խաչմերուկից
Հանրապետության պ./Օգոստոսի 23-ի փ. խաչմերուկը ավելի հայտնի է որպես «Օրիգինալ» սուպերմարկետի խաչմերուկ, «կինոյի խաչմերուկ», «շուկայի խաչմերուկ»։ Այդ խաչմերուկին կիպ հարևանությամբ՝ «Օրիգինալ» սուպերմարկետի անկյունագծով, գտնվում է նախկին Շինտրեստի շենքը (ներկա հասցեն՝ Հանրապետության պ. 11), որի 2-րդ հարկում տեղակայված է ԿարդիոՄեդ ԸԲԿ-ն։
Խնդրում եմ հիշեք, որ մեր մուտքը շենքի բակի (այլ ոչ թե կանգառի) կողմից է։