Our Doctors
Սրտաբանական ծառայություններ

Հարգելի բնակիչներ

ԿարդիոՄեդ ԸԲԿ-ում դուք հնարավորություն ունեք ստանալու ընդլայնված ամբուլատոր (արտահիվանդանոցային) սրտաբանական ծառայություններ։

Սրտաբանությունը թերևս կլինիկական բժշկության ամենաարդիական ոլորտն է՝ պայմանավորված նախ և առաջ սրտանոթային հիվանդությունների մեծ տարածվածությամբ, հիվանդացության, հաշմանդամության ու մահացության բարձր ցուցանիշներով։

Սակայն խնդրում ենք հիշել, որ սրտաբանի խորհրդատվությունը կարող է էապես կրճատել սրտանոթային հիվանդությունների ու դրանց բարդությունների ռիսկը, որն էլ իր հերթին կկանխարգելի այս հիվանդությունների վաղ առաջացումը, ինչպես նաև բարերար ազդեցություն կունենա Ձեր ընդհանուր առողջական վիճակի վրա։

ԿարդիոՄեդ ԸԲԿ-ն առաջարկում է մի շարք կարևոր սրտաբանական ծառայություններ, որոնց ցանկը և գները ներկայացված են ստորև։

Ցանկ
սրտաբանական ծառայությունների և գների

Կոդ Սրտաբանական ծառայություն Գին
C-01 Կլինիկայի ղեկավարի / սրտաբանի խորհրդատվություն 10000
C-02 Սրտաբանի խորհրդատվություն՝ ներառյալ ԷՍԳ (ЭКГ) 12000
C-03 Կրկնակի խորհրդատվություն 5000
C-04 Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 2000
C-05 Զարկ. ճնշման 24-ժամյա հսկողություն 7000
C-06 ԷՍԳ 24-ժամյա հսկողություն (Հոլտեր) 13000
C-07 Էխոսրտագրություն 9000
×