Our Doctors
Տեղեկատվական նյութեր
Այս բաժնում
Կարծիքներ
Բոլորը
Աշոտ Աֆյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ բարեհամբույր վերաբերմունքի և ինձ ոտքի կանգնեցնելու համար:

Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռք բերում

Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ։

Ց Ա Ն Կ
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ

1. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար՝
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,
բ) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),
գ) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
ե) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
է) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
ը) մինչև 7 տարեկան երեխաներ:

2. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են 50 տոկոս զեղչով՝
ա) 3-րդ խմբի հաշմանդամներ,
բ) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
գ) բռնադատվածներ,
դ) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
ե) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
զ) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30 տոկոս զեղչով:

Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԸ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ

Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
Պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր)
Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
Մալարիա (հակամալարիային դեղեր)
Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (Բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)

(հավելվածը լրաց. 04.11.10 N 1408-Ն, փոփ. 30.12.10 N 1749-Ն, լրաց. 11.09.14 N 971-Ն)

Ունե՞ք հարցեր

Ձեր այցելության մասին պայմանավորվելու և մեր ծառայությունների վերաբերյալ առավել լիարժեք տեղեկանալու համար խնդրում ենք զանգահարել 0222-37918, 093-203063, 096-203063 համարներով։
Մեր կենտրոն այցելելուց առաջ խնդրում ենք ճշտել մեր կլինիկայի տեղակայումը։

×