ք.Աբովյան, Հանրապետություն պողոտա, 11 շ., 2-րդ հարկ
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ բարեհամբույր վերաբերմունքի և ինձ ոտքի կանգնեցնելու համար:
Կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 24-ի N 05-Ն հրամանով։
Ց Ա Ն Կ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
I. ԵՐԵԽԱՅԻ/ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
1. Ֆենիլկետոնուրիա:
2. Վալինոլեյցիուրիա:
3. Գալակտոզեմիա:
II. ՄՈՐ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
...
4. Մոր մոտ մայրական կաթով կերակրման մշտական հակացուցում`
1) կերակրող մոր` մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակի առկայություն:
5. Մոր մոտ մայրական կաթով կերակրման ժամանակավոր հակացուցում`
1) Մոր ծանր հիվանդություն, որը խոչընդոտում է երեխայի խնամքին (հետծննդյան փսիխոզ, հետծննդյան սեպսիս, կոնսիլիումային եզրակացությամբ հիմնավորված այլ ախտաբանական վիճակներ),
2) Տիպ 1 հասարակ հերպեսի վիրուսով վարակ` մինչև կրծքագեղձերի շրջանում ախտահարված օջախների վերացումը,
3) Մոր կողմից օգտագործվող դեղորայքային բուժում`
ա. թմրամիջոց (այդ թվում ափիոնային շարքի դեղեր և դրանց կոմբինացիաներ) կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող կամ հակաէպիլեպտիկ դեղեր, որոնք կարող են առաջացնել կողմնակի ազդեցություն, ներառյալ քնկոտությունը և շնչառության ընկճում,
բ. ռադիոակտիվ յոդ 131 (կրծքով կերակրման սկիզբը դեղի վերջին ընդունումից ոչ պակաս 2 ամիս անց),
գ. մոր կողմից յոդի կամ յոդի հիմքով դեղերի հաճախակի տեղային օգտագործումը բաց վերքերին կամ լորձաթաղանթներին,
դ. ցիտոտոքսիկ քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում:
Ձեր այցելության մասին պայմանավորվելու և մեր ծառայությունների վերաբերյալ առավել լիարժեք տեղեկանալու համար խնդրում ենք զանգահարել 0222-37918, 093-203063, 096-203063 համարներով։
Մեր կենտրոն այցելելուց առաջ խնդրում ենք ճշտել մեր կլինիկայի տեղակայումը։