Our Doctors
ԿարդիոՄեդի պատմությունը
Այս բաժնում
Ինչո՞ւ գրանցվել
Կարծիքներ
Բոլորը
Աշոտ Աֆյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ բարեհամբույր վերաբերմունքի և ինձ ոտքի կանգնեցնելու համար:

ԿարդիոՄեդը ընտանեկան բժշկության գերազանցության կենտրոն է։ Մենք մեր հաջողություններին հասել ենք տարիների տքնաջան մարդակենտրոն գործառույթների շնորհիվ։

ԿարդիոՄեդի պատմությունը

  • 29.10.2010 թ.-ին «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ-ի ընտանեկան բժիշկների աշխատանքային խումբը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտանեկան բժիշկների անկախ խմբային պրակտիկա հիմնելու նախնական համաձայնություն ստանալու նպատակով: 11.11.2010թ.-ին մեր հայտը բավարարվել է ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի թիվ 1818 Ա հրամանով:
  • 25.08.2011 թ.-ին ընտանեկան բժիշկների խումբը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Աբովյանի տարածքային բաժնի կողմից որպես «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ (վկայական թիվ 03Ա181407):
  • 22.03.2012 թ.-ին գրանցվել է հարկային մարմիններում (ՀՎՀՀ 03536349):
  • 10.05.2012 թ.-ին կազմակերպությունը ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալությունից ստացել է «ընտանեկան բժշկություն» իրականացնելու լիցենզիա (Կ-ԲՕ-001694)։
  • ՀՀ առողջապահության նախարարի 2012թ.-ի մարտի 5-ի թիվ 385-Ա հրամանով հաստատված ցանկի համաձայն «Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից տրամադրվել են սարքավորումներ, պարագաներ, կահույք, համակարգչային տեխնիկա (այսուհետ՝ Գույք):
  • 29.03.2012 թ.-ին ՀՀ ԱՆ «Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ-ի միջև կնքվել է պայմանագիր վերը նշված Գույքի տրամադրման և օգտագործման պայմանների վերաբերյալ: Համաձայն պայմանագրի, ընկերությունը չի օգտագործում Գույքը ոչ նպատակային նշանակությամբ և կատարում է Գույքը պատշաճ պահպանելու իր պարտականությունները;
  • 2012թ. նոյեմբերին ընկերությունը ՀՀ ԱՆ ներկայացրել է հայտ՝ ընտանեկան բժիշկներ Սամվել Հայրումյանի և Սոնյա Էլբակյանի մոտ հավաքագրված (գրանցված) թվով 2166 հոգի ազգաբնակչության առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մասին:
  • 16.12.2012 թ.-ին համակարգիչ է մուտք արվել MIDAS-3 ծրագրային փաթեթը, որից հետո միայն տեխնիկապես հնարավորություն է առաջացել բնակչության հավաքագրումը «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
  • 06.06.2013 թ.-ին ՀՀ ԱՆ Պետական Առողջապահության Գործակալության հետ կնքվել է պայմանագիր ընտանեկան բժշկի կողմից իրականացվող պետության կողմից երաշխավորված անճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին: Այդ պահի դրությամբ ունեցել ենք պատշաճ կարգով հավաքագրված հետևյալ թվով բնակչություն` մինչև 18տ. հոգի, 18տ.-ից բարձր` հոգի: Հետագա ամիսներին հավաքագրված բնակչության թիվն աճել է:
×