Our Doctors
ԿարդիոՄեդի մասին
Այս բաժնում
Կարծիքներ
Բոլորը
Աշոտ Աֆյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ բարեհամբույր վերաբերմունքի և ինձ ոտքի կանգնեցնելու համար:

ԿարդիոՄեդը ընտանեկան բժշկության կենտրոն է։ Մենք իրականացնում ենք առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, առաջնային բուժում և առողջության վերականգնում:

Սա առաջին հերթին նշանակում է, որ Կարդիոմեդ ԸԲԿ-ն հիվանդությունների կանխարգելման բուժհաստատություն է։ Հայտնի փաստ է, որ ավելի արդյունավետ որևէ հիվանդությունը կանխարգելելը, քան թե արդեն ի հայտ եկած հիվանդությունը բուժելը։ Զարմանալի թող չհնչի, սակայն հիվանդությունների մեծ մասը լիարժեք բուժում չունի։ Ավելին, քրոնիկ հիվանդություններն ընդհանրապես չեն բուժվում, և բժիշկերին մնում է միայն փորձել հետաձգել հիվանդության էլ ավելի ծանրանալը և բուժել բարդությունները։

Ահա թե ինչու կանխարգելումը ժամանակակից բժշկության հիմնաքարն է։ Մենք կանխարգելիչ բժշկությունն իրականացնում ենք ամենատարբեր մեթոդներով՝ առողջ ապրելակերպի քարոզչություն, մեր բնակիչների հետ պարբերական հանդիպումներ, նրանց առողջական մտահոգությունների համատեղ քննարկում, կանխարգելիչ բուժզննություն և հետազոտություններ, պատվաստումներ և այլն։

Կարդիոմեդ ԸԲԿ-ի գործունեության մի մեծ ոլորտ ներառում է նաև հիվանդությունների վաղ հայտնաբերումը և բուժումը։ Սա դարձյալ կանխարգելիչ նպատակ ունի՝ չթողնել, որպեսզի նոր սկսված հիվանդությունը զարգանա և ստանա քրոնիկ՝ երկարատև ընթացք։ Մեր ընտանեկան բժիշկները հոգ են տանում, որպեսզի մեր բնակիչների բոլոր առողջական գանգատները ստանան համարժեք լուծում՝ բժշկական խորհուրդների, դեղորայքային տնային բուժման կամ հիվանդանոցային բուժման ուղեգրումների միջոցով։

Մեր կենտրոնի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք թերթել համապատասխան էջերը՝ օգտվելով ձախ կողմից մենյուից։

×